Նիդերլանդների առողջապահության նախարար Բրունո Բրեյնսը ուշագնաց է եղել երկրի խորհրդարանում կորոնավիրուսի վերաբերյալ քննարկման ընթացքում: Միջադեպի տեսանյութը հրապարակել է NU.nl-ը:
Բրեյնսը արագ ուշքի է եկել, ջուր խմել, այնուհետև լքել է խորհրդարանի դահլիճը: Ավելի ուշ նախարարը Twitter-ի իր էջում բացատրել է գիտակցության կորստի պատճառը: Նրա խոսքով, դա կապված է վերջին ծանր շաբաթներից հետո գորհոգնածության հետ: «Հիմա ես գնում եմ տուն հանգստանալու, որպեսզի վաղը կարողանամ վերադառնալ աշխատանքի և պայքարել կորոնավիրուսի դեմ իմ բոլոր ուժերով», – գրել է նա:
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 215 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 8,7 հազար մարդ, իսկ ապաքինվել է 83,3 հազար մարդ: