Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գտնում է, որ աշխարհն արմատական փոփոխությունների շեմին է կանգնած և շուտով նոր ժամանակաշրջան կսկսվի։
Նրա կարծիքով, արևմտյան երկրները ժամանակին հոգ չտարան իրենց բնակրության համար և կորոնավիրուսով վարակվածներին թողեցին բախտի քմահաճույքին։ «Արևմտյան երկրներն իրենց պահում են «Ով կարող է, թող փրկվի» սկզբունքով»,- նրան է մեջբերում ՌԻԱ «Նովոստին»։
Էրդողանն ավելացրել է, որ կորոնավիրուսը կազդի աշխարհի կառուցվածքի վրա, որն արդեն սահմանի վրա է։ Մոլորակին փոփոխություններ են սպասվում ինչպես գլոբալ տնտեսական, այնպես էլ քաղաքական և հասարակական կառուցվածքում։
«Մենք արմատական փոփոխությունների նոր դարաշրջան ենք թևակոխում»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն ըստ առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջի՝ 191 է։