Չեխիայի պետական հեռուստաընկերությունը հատուկ ալիք է գործարկում տարեցների համար, որոնց կառավարությունը կորոնավիրուսի պատճառով հորդորել է տնից դուրս չգալ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի հեռուստատեսության ներկայացուցիչ Կարոլինա Բլինկովային։
Տվյալ հեռուստաալիքը կսկսի իր աշխատանքները մարտի 23-ից։
Ինչպես տեղեկացրել է Բլինկովան, լուրերի թողարկումներն այս ալիքով շատ հանգիստ տոնով են լինելու, իսկ ժամանցային ծրագիրը հիմնականում կազմված է լինելու նախորդ տասնամյակների ֆիլմերից և վետերանների սիրելի հաղորդումներից։