ԱՄՆ-ը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է վիզաների տրամադրումը երկրների մեծամասնությունում, հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտը Twitter-ում:
«COVID-19-ի պատճառով պետդեպարտամենտը դադարեցնում է ամենօրյա վիզային ծառայությունները բազմաթիվ երկրներում: Այս ծառայությունները կվերսկսվեն հնարավորինս շուտ, բայց այս պահին մենք չենք կարող կոնկրետ ամսաթիվ նշել: Ստուգեք դեսպանատների և հյուպատոսարանների կայքերը՝ նրանց աշխատանքի ընթացիկ կարգավիճակը ճշտելու համար»,- հաղորդել է պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների բյուրոն Twitter-ի իր պաշտոնական էջում: