Ֆրանսիայում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամում ավելացել է 1.4 հազարով, հաղորդում է BFMTV-ն:
Երկրի առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը նշել է, որ երկրում, ընդհանուր առմամբ, վարակի 9134 դեպք է գրանցվել:
Նաև հիվանդության հետևանքով մահացությունների թիվը 24 ժամում ավելացել է 89-ով և կազմել 264 մարդ: