Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

ԵՊՀ ռեկտորի և համալսարանի Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով

Արտակարգ դրության պայմաններում մարտի 23-ին կայանալիք ԵՊՀ ռեկտորի ընտրությունները հետաձգվում են, բայց օր նշանակված չէ։ Ըստ երևույթին՝ պայմանավորված կլինի արտակարգ դրության ավարտով, և ըստ այս հայտարարության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Հետաձգվել է նաև համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Քանի որ հայտարարված է արտակարգ դրություն, համալսարանն անցել է հեռավար ուսուցման, փորձում է տարբեր համակարգերով իրականացնել, որպեսզի ուսանողները հետ չմնան ծրագրից։

Հեռավար ուսուցման հետ կապված հետաքրքրվեցինք՝ արդյոք դասախոսական ամբողջ անձնակազմը տիրապետո՞ւմ է առցանց գործիքներին, որովհետև արդեն իսկ շատերը նշում են, որ չեն կարողանում հեռավար ուսուցում կազմակերպել, արդյոք այս խնդրին արդեն բախվե՞լ են համալսարանի դասախոսները։ Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ այս պահին վիճակագրական տվյալներ չկան, թե քանիսն են կարողանում, իսկ քանիսը՝ ոչ։

«Մոտավոր գիտեմ, որ մինչ այս արտակարգ իրավիճակը մոտ 300 դասախոս էր օգտվում moodle համակարգից, բայց այս թիվը հիմա վստահաբար աճել է։ Ես մեր ուսանողներից մեկի հումորային գրառումն եմ կարդացել, որտեղ ասում է. «Մենք 24 ժամ դաս ենք անում, որովհետև մեր դասախոսը չի կարողանում video chat-ը միացնել»։ Բայց կարծում եմ՝ արտակարգ իրավիճակը կստիպի, որ ավելի արագ անցնեն հեռավար ուսուցման, և մոտ ապագայում բոլորը կկարողանան անել դա»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դասախոսների համար հատուկ դասընթացներ կազմակերպվեն, Գևորգ Էմին-Տերյանը նշեց՝ ոչ, քանի որ  դա կլինի արտակարգ դրության խախտում. «Ունենք բաժին, որը օգնում է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն սրա հետ կապված, բայց ավելի մեծ միջոցառումներ չեն կազմակերպվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում