Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Պատերազմի երկրորդ ճակատը. Հայաստանը պետք է հաղթի

Մենք վստա՞հ ենք, որ բոլոր երկրներն են բնակաչությանն ամբողջապես իրազեկում վարակի հետ կապված իրավիճակի առումով, մարտի 17-ին դիմելով քաղաքացիներին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա բացառել է, որ Հայաստանում կառավարությունը թաքցնի պատկերը, սակայն նշել, որ վստահություն չկա, որ այն չեն թաքցնում այլ երկրներ, և դա կարող է աշխատել մեր դեմ: Նիկոլ Փաշինյանն անշուշտ խոսում է տեղեկատվական պատերազմի մասին, որը կորոնավիրուսի վարակի պայմաններում ընթանում է այսպես ասած՝ առողջապահականին զուգահեռ: Այդ տեղեկատվական պատերազմը Հայաստանում օգտագործում են նաև հայտնի և կոնկրետ շրջանակներ, հղում անելով այլ երկրներում տոկոսների, ցուցանիշների հարաբերակցության և ազդարարելով, թե Հայաստանում վիճակը վատ է կամ վատերից է: Եվ դա, բնականաբար, ունենում է իր դերը հանրային տրամադրության իմաստով: Այլ կերպ ասած, մարդիկ օգտագործելով այլ կառավարությունների հնարավոր քարոզչական քայլերը իրենց հասարակությունների հետ հարաբերությունում, դրանք օգտագործում են Հայաստանի կառավարության հետ իրենց հարաբերությունների գործիք դարձնելու համար և «մատուցում» հանրությանը, վտանգելով Հայաստանում իրավիճակի կառավարելիությունը:

Բանն այն է, որ այդ հարցում էական նշանակություն ունի, թե հանրությունը որքան կվստահի կատարվող գործողություններին: Այդ իմաստով, Հայաստանն ունի նաև տեղեկատվական պատերազմում հաղթելու անհրաժեշտություն, հատկապես որ դրա մյուս կողմում էլ, իհարկե, տնտեսական առողջության խնդրի տեսանկյունից, սպասումների կարևորության հարցն է: Իսկ տեղեկատվական հոսքերը էական են նաև այդ առումով՝ ինչ սպասումներ կձևավորվեն: Դրա ֆոնին, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հայտնի կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների տեղեկություն ստանալու հնարավորությունը սահմանափակվել է պաշտոնականով: Այն, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը չէր հետաքրքրելու Հայաստանի հանդեպ տեղեկատվական պատերազմի վտանգը, զարմանալի չէ: Բայց կազմակերպությունը փաստորեն ներգրավվում է այդ պատերազմում՝ Հայաստանի դեմ:

Որովհետև, նախ սահմանափակվել է տեղեկատվության աղբյուրների ազատությունը միայն կորոնավիրուսի, ոչ մի այլ թեմայով, և բացի դրանից՝ ցանկացած իրավիճակ գնահատելու համար պետք է հանգամանալից տիրապետել տվյալ վիճակի իրողություններին: Իսկ Հայաստանում առկա էր իրավիճակ, երբ տարբեր շրջանակներ կանգ չէին առնի որևէ բանի, այդ թվում՝ բարոյական և պետական անվտանգության որևէ նշաձողի առաջ, հանրային տրամադրության ապակայունացման գնով սեփական հարցեր լուծելու համար:

Ըստ այդմ, միջազգային լրագրողական կազմակերպության մտահոգությունն, այսպես ասած, մասնագիտական առումով լինելով հասկանալի, այդուհանդերձ, պետականության տեսանկյունից տարօրինակ է, ինչպես, օրինակ, տարօրինակ կլիներ, եթե պատերազմական պայմաններում տեղեկատվական դաշտի վերահսկողությունը արժանանար նույնպիսի դիտողության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում