Շվեյցարիայի իշխանությունները որոշել են փակել օդային տարածքը ոչ շենգենյան երկրների համար: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվել Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ինչպես նաև Ավստրիայի հետ ավիահաղորդակցման վրա։
Իշխանությունները պարզաբանել են, որ սահմանափակումը ժամանակավոր բնույթ է կրում:
Շվեյցարիան նաև դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը երրորդ երկրների քաղաքացիների համար: