LVMH ընկերությունը, որին են պատկանում, մասնավորապես, Christian Dior և Louis Vuitton ապրանքանիշները, սկսել է սեփական հակասեպտիկ գելեր առաքել Փարիզի հիվանդանոցներ՝ հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ընկերության ղեկավարությունը կիրակի օրը որոշում է կայացրել ջրային-ալկոհոլային գելեր արտադրել՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման և այդ միջոցների անբավարարության պատճառով իրավիճակի ֆոնին: Հակասեպտիկները տեղափոխվում են հիվանդանոցներ անվճար։
Ընկերության առաջնահերթությունն է հակասեպտիկ միջոցներն առաքել օգնության Publique-Hopitaux de Paris ցանցի օբյեկտներին, որն իր մեջ ներառում է Փարիզի և նրա արվարձանների ավելի քան 40 հիվանդանոց:
LVMH-ն ակնկալում է, որ մինչև շաբաթվա վերջ գելերի արտադրության մակարդակը կհասնի շաբաթական 12 հազար տոննայի։
♦️ #France ♦️
Merci à @LVMH
Les Gels hydroalcoolique LVMH sont arrivés dans les hôpitaux
👍👏🇫🇷🇪🇺♦️
Merci #BernardArnault pic.twitter.com/enbGYiRR99— Maurice Martin ♦️ (@MauriceMartin01) March 18, 2020