Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կոնսենսուսի քաղաքական սխեման կորոշի հանրաքվեի ճակատագիրը

Այս օրերին Սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկումը թվում է միանգամայն անպատեհ, թեև այն որոշակիորեն շարունակվում է: Արտակարգ դրությունը առժամանակ սահմանել է պարզ իրավական ռեժիմ՝ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ արտակարգ դրության պայմաններում: Այն հետաձգվում է, և սահմանվում է նաև որոշակի ժամկետ, որում այն տեղի կունենա արտակարգ դրությունը չեղարկելուց հետո: Երբ կչեղարկվի Հայաստանում արտակարգ դրությունը, պարզ չէ, որովհետև այն երեսնօրյա ժամկետը՝ որ օրենքով սահմանված է առավելագույն իմաստով, կարող է երկարաձգվել սպառվելուց հետո, եթե լինի դրա անհրաժեշտությունը վարակի առումով: Կլինի, թե ոչ, պատասխանն ավելի շատ կարող է լինել գուշակություն: Ներկայիս իրավիճակում, սակայն, խորքային առումով առավել էական է դառնում այն, թե որևէ պահի արտակարգ դրությունը չեղարկելուց հետո ինչպիսին կլինի մեր հանրային և հասարակական-քաղաքական հարաբերությունների ռեժիմը: Վարակից առաջ այն, այսպես ասած, անտանելի լարված էր և բևեռացված: Վարակը, սակայն, թելադրում է իր կանոններն ու մարտահրավերները, որոնք ուժեղ են անգամ ամենաուժեղ թվացող պետություններից: Ակնառու է նաև, որ Հայաստանն այդ իրավիճակում առավելագույն ուժեղ լինելու համար ունի եղած ռեսուրսի, ընդ որում՝ համահայկական ռեսուրսի առավելագույն մոբիլիզացիայի կարիք: Իսկ այդ հարցը, մեղմ ասած, էապես առնչվում է նաև համազգային, համահայկական կոնսենսուսին, այդ թվում՝ ներքին կոնսենսուսին:

Խոսելով կոնսենսուսի մասին, անշուշտ, հարկ է արձանագրել, որ այս պարագայում խոսքը նոր կառավարող մեծամասնության և դրան վստահող հանրության ու նախկին իշխող համակարգի միջև փոխհարաբերության մասին է:

Իհարկե, կան թե այս, թե այն կողմում այլ ուժեր՝ իրենց օրակարգով և դիրքավորումներով, սակայն նրանց քաղաքական սուբյեկտությունը ունի ավելի շուտ հարակից, «պահեստային», քան հիմնական նշանակություն՝ օբյեկտիվ պատճառներով: Ահա թե ինչու կոնսենսուս ձևակերպումը ենթադրում է առավելապես այն շրջանակը, որի մասին խոսեցինք քիչ վերևում: Այստեղ իհարկե առաջանում է բարդություն, որովհետև կա ահռելի պատասխանատվություն կառավարության, կառավարող մեծամասնության վրա, իսկ կոնսենսուսի մյուս կողմը՝ նախկին իշխող համակարգը, ակնհայտորեն փորձում է օգտվել այդ հանգամանքից և ակնկալում է ստեղծված իրավիճակում հասնել իրողության, երբ կլինի կոնսենսուս, այսպես ասած, առնվազն հավասար պայմաններում:

Համենայնդեպս ակնառու է, որ մի շարք շրջանակների վարքագիծ խոսում է այդ ակնկալիքի մասին: Իսկ դա ավելի մեծացնում է ներքին լարվածությունը, քան կոնսենսուսային մթնոլորտը կամ տրամադրվածությունը: Մինչդեռ, հենց այդ իրողություններն են թերևս պայմանավորելու նաև, թե ինչ զարգացումներ կարող են լինել հետագայում, հետվարակային միջավայրում, այդ թվում՝ հանրաքվեի իմաստով: Համենայնդեպս, նախկին համակարգի ներկայիս վարքագիծը հուշում է, որ այդ զարգացումներում արդիական է մնալու հանրաքվեի քաղաքական հարցադրումը: Դրան զուգահեռ, նախօրեին տեղի ունեցավ հետաքրքիր միջադեպ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցի դրվագի կապակցությամբ, որ հրապարակվեց ընդդիմադիր համարվող մամուլի միջոցներից մեկում: Հարցազրույցը նաև արագ հեռացվեց, բովանդակային առումով բավականին աղմկոտ վրիպումների պատճառով, որի առնչությամբ եղան բացատրություններ, ինչը, սակայն, համոզիչ և կուռ չէր: Դրվագը խոսում էր թերևս այն մասին, որ խնդրո առարկա կոնսենսուսի մի կողմում՝ տվյալ պարագայում նախկին իշխող համակարգում, ներքին իրողությունները բավականին բազմաշերտ են, և «արշալույսները» կամ «մայրամուտները»՝ հարցազրույցը հրապարակվել էր օրվա մայրամուտին, ոչ այնքան խաղաղ:

Այլ կերպ ասած, պետք է ենթադրել, որ նախկին իշխող համակարգում, իհարկե, գուցե ոչ ուղիղ վերաբերմունքի առումով՝ որովհետև դժվար է ասել, թե կա՞ այդ հարցը ուղիղ օրակարգում, բայց անուղղակիորեն տարբեր են մոտեցումները նոր իշխանության հետ հարաբերության ռեժիմի, բնույթի և բովանդակության, ասել կուզի՝ «կոնսենսուսի» իմաստով: Դրան զուգահեռ, սակայն, նույն հարցն առկա է նաև կառավարող նոր մեծամասնության և դրա հենքում գտնվող հանրային տրամադրության առումով: Այստեղ ինչպիսի՞ն են հնարավոր կոնսենսուսի մասին քաղաքական սխեմայի շուրջ պատկերացումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում