Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Բոբինյա քաղաքում գտնվող հիվանդանոց, որը գտնվում է Փարիզի մերձակայքում՝ հայտնում է BFM-ը։
Հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով Մակրոնը հանդիպել է միայն բժիշկների փոքր խմբի հետ:
«Նախագահն այսօր առավոտյան ցանկացել է աջակցել Բոբինյայի հիվանդանոցում գտնվող ռեանիմատոլոգներին»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։