Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի Արցախի նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը. Ռուբեն Վարդանյան

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա եւ կամրանա։

Այս մասին հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:

«Տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել եւ զարմացել եմ նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով եւ կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։ Ճիշտ է, նա զբաղվում է Արցախի տնտեսական խնդիրներով, իր գործի գիտակն է, սակայն չի սահմանափակվում միայն դրանով, մշտապես հետեւում է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, իր աշխատանքը կառուցում առաջադեմ մոտեցումների վրա եւ ձգտում նորարարական մտքի նվաճումները ներդնել Արցախում։ Հավատացեք, շատ չեն նման գործիչները՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում։

Արայիկ Հարությունյանին բնութագրելիս պետք է առանձնացնեմ երկու կարեւոր հատկանիշ․ առաջինն այն է, որ նա շատ հեշտ է շփվում տարբեր տեսակի մարդկանց հետ, ունի շփման լայն շրջանակ, իսկ երկրորդը՝ նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ նա իր խոստման տերն է։ Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել եւ ասել, որ պետք է անենք։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարեւոր հատկանիշ է, առավել եւս՝ պետական պաշտոնյայի համար։

Մոտ 20 տարի է, որ մենք իրականացնում ենք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի ծրագրերը, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը, եւ Արցախը շատ մեծ դերակատարում ունի դրանցում, քանի որ, առանց չափազանցության, Արցախի զարգացումը, հաջողությունը, ժողովրդի երջանկությունը ամենակարեւոր հարցն է: Թող չնեղանան ո՛չ սփյուռքահայությունը եւ ոչ էլ հայաստանաբնակ մեր հայրնակիցները, ես այդպես եմ կարծում, որովհետեւ, ճիշտ է, Արցախում մենք հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաեւ խաղաղ պայմաններում․ մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն իր պատմական հողում ապրի ազատ, հաջողակ եւ երջանիկ, այսինքն՝ բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի։

Անցած տարիների ընթացքում Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել. նախատեսում ենք նաեւ նորերը: Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը, քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաեւ լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման եւ զբոսաշրջության խթանման համար:

Մենք համատեղ հետաքրքիր ծրագրեր ունենք նաեւ էկոտուրիզմի հետ կապված, որոնք հիմնված են իրականացված ուսումնասիրությունների վրա: Դրանց մեկնարկը պետք է տայինք 2016թ․, սակայն, ցավոք, ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի դադարեցվի այդ ծրագրերի մի մասի իրականացումը, քանի որ այդ ժամանակ մեր օգնության կարիքն ավելի շատ կար տեխնոլոգիաների եւ, ընդհանուր առմամբ, անվտանգության համակարգում: Բայց հուսով եմ, որ ամեն բան կարգավորվելու է, եւ մենք մեր ծրագրերը, անպայման կյանքի ենք կոչելու: Դա շատ կարեւոր ծրագիր է, քանի որ այն միացնում եւ ընդհանուր մի օղակի մեջ է առնում Տաթեւ-Գորիս-Ստեփանակերտ-Շուշի-Դադիվանք եւ Դիլիջան-Սեւան–Գյումրի-Երեւան զբոսաշրջային ուղղությունները: Այն Արցախի կյանքում կարեւոր նշանակություն կունենա, որի շնորհիվ զբոսաշրջիկների մեծ հոսք կարձանագրվի: Վերջիններս, այցելելով Արցախ, հաճույք կստանան Արցախի եւ՛ հիասքանչ բնությունից, եւ՛ համեղ հյուրասիրությունից, եւ՛ ժամանցի հետաքրքիր տեսակներից:

Վստահ եմ՝ վերը նշված բոլոր ռազմավարական ծրագրերն իրականություն կդառնան Արցախում Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահ ընտրվելու դեպքում, քանի որ նա դրա համար ունի բոլոր նախադրյալները՝ եւ՛ գիտելիքներ, եւ՛ փորձ, եւ՛ քաղաքական կամք:

Այսօր՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, արցախցիները պետք է ընտրություն կատարեն, իրենք պետք է որոշեն, թե ում են վստահում Արցախի ապագան: Արցախցիները միշտ ցույց են տվել, որ շատ խորը մարդիկ են, եւ կարծում եմ, որ դարերից եկող ժողովրդական իմաստությունը նրանց իրենց կհուշի ճիշտ որոշում կայացնել: Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք ընտրեն Արայիկ Հարությունյանին՝ որպես նախագահ, քանի որ նա շատ փորձառու է եւ, իսկապես, շոշափելի օգուտ կբերի Արցախին: Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա եւ կամրանա»,- նշել է Ռ. Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում