«Հեռավար կրթության հետ կապված դեռ շուտ է գնահատել այն բոլոր դժվարությունները, որոնք կան։ Բնականաբար կան դժվարություններ ուսուցանողների տարիքի հետ կապված, տեխնոլոգիաների հետ կապված և հնարավոր ուսուցման եղանակների հետ կապված։ Ես կարծում եմ՝ այստեղ բավականին անելիք ունեն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմը, որ կազմակերպեն օնլայն սեմինարներ և դրանց միջոցով ընտրեն այն գործիքը, որի միջոցով ուզում են անցկացնել կրթությունը և բացատրել այդ գործիքի օգտագործման տրամաբանությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։