«Սա պատերազմ է։ Եթե մենք մեր արտաքին թշնամու տեղը հստակ գիտենք, գիտենք, թե որտեղ է գտնվում, այս դեպքում մենք այդ տեղորոշումը չունենք։ Սա ամենաբարդ բանն է, որ մենք, ինչպես նաև մյուս երկրները, չգիտենք՝ ներքին թշնամին որտեղից է ծնվում։ Ես կարծում եմ, որ իրավիճակի շտկման կամ կարգավորման հիմնական միջոցը պետությունն է ու պետական միջոցներն են։ Բայց սա չի նշանակում, որ պետությունը չի կարող պետություն-մասնավոր համագործակցություն շրջանակում ցուցաբերել հայրենասիրական, մարդասիրական մղումներ, ստեղծվեն տարբեր հիմնադրամներ։ Պետք է հաշվի առնել, որ բոլորն էլ տուժում են։ Տուժում են տարբեր չափով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։