ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովն ընդունել է ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու հարցը՝ 14 հազար դրամ մեկ տոննայի համար. «Պայմանավորվել էինք, որ այդ սահմանափոկումը կգործի մեկ տարի ժամկետով: Ապրիլին դրա ժամկետը լրանում է, և հիմա կառավարությունն առաջարկում է ևս 3 ամսով նույն ռեժիմը պահպանել, մինչև հետո ավելի համապարփակ լուծում գտնելը»:
Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պետք է հայրենական արտադրողներին պաշտպանել, բայց ոչ ամեն գնով. «Որովհետև այդ դեպքում կարող է ստացվել, որ մենք տնտեսությունը կփլուզենք: Այս ռեժիմը հենց հայրենական արտադրողին պաշտպանելու ռեժիմ է, և կառավարությունն առաջարկում է այդ ռեժիմը ևս երեք ամսով շարունակել»:
Նրա խոսքով՝ հիմա գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում, և ռեսուրսները բավարար չեն: Դիմելով էկոնոմիկայի փոխնախարարին՝ Թունյանն ասաց. «Եթե 3 ամիսը բավարար չէ խորքային վերլուծություն անելու համար, կարող ենք ավելի երկար ժամանակ սահմանել»:
Մանրամասն՝ տեսանյութում: