ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովն ընդունել է ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու հարցը՝ 14 հազար դրամ մեկ տոննայի համար. «Պայմանավորվել էինք, որ այդ սահմանափոկումը կգործի մեկ տարի ժամկետով: Ապրիլին դրա ժամկետը լրանում է, և հիմա կառավարությունն առաջարկում է ևս 3 ամսով նույն ռեժիմը պահպանել, մինչև հետո ավելի համապարփակ լուծում գտնելը»:
«Կլինկերը ի՞նչ ծավալով է ներմուծվել Հայաստան, ինչքա՞ն են ավելացել կլինկերի ներմուծման ծավալները, ցեմենտի մեր տեղական արտադրողները ի՞նչ շարժ են ունեցել: Ինչքա՞ն է պահանջարկն ավելացել, որի հիման վրա ցեմենտի արտադրությունը 6 տոկոսով աճել է»,- էկոնոմիկայի փոխնախարարին հարցրեց պատգամավորներից մեկը:
Նրա համոզմամբ՝ կարճ ժամանակ անց կառավարությունը նորից գալու է և արտոնություն է առաջարկելու:
Մանրամասն՝ տեսանյութում: