ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովն ընդունել է ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու հարցը՝ 14 հազար դրամ մեկ տոննայի համար. «Պայմանավորվել էինք, որ այդ սահմանափոկումը կգործի մեկ տարի ժամկետով: Ապրիլին դրա ժամկետը լրանում է, և հիմա կառավարությունն առաջարկում է ևս 3 ամսով նույն ռեժիմը պահպանել, մինչև հետո ավելի համապարփակ լուծում գտնելը»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը տարակուսում, թե որն է այս օրենքի իմաստը, երբ երկու ամիս Իրանի սահմանը փակ է լինելու կորոնավիրուսի պատճառով:
Ի պատասխան էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանեց. «Միանշանակ ճիշտ եք, այդպիսի խնդիր լինելու է, և հենց դրա համար օրենքի երկարաձգումը մինչև հուլիսի 1-ը նպատակահարմար է, որովհետև ես չեմ կարող գալ ասել՝ արդյոք օրենքի նպատակահարմարություն կա՞, թե՞ ոչ»:
Մանրամասն՝ տեսանյութում: