Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Քոչարյանի պաշտպանական թիմի «մեյմունությունը» և սկանդալային հայտարարությունը

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը երեկ թեպետ չի կայացել՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, այդուհանդերձ Քոչարյանի փաստաբանները որոշել են դուրս չգալ դահլիճից։ Նիստի փոխարեն փոքրիկ ակցիա էր՝ փաստաբանների կատարմամբ, որն ավելի շատ նման էր թատերականացված ներկայացման կամ ավելի ստույգ՝ մեյմունության։

Դատավորի դատարկ աթոռին հանկարծ հայտնվել է 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը զբաղեցրել է դատախազի տեղը, փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ, ձեռքը սեղանին հարվածելով, պահանջներ է հնչեցրել։

Շուտով, սակայն, բացահայտվել է փաստաբանների այս «ըմբոստության» պատճառը։ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօրվա դատական նիստի ժամանակ պատրաստվում էր ներկայացնել Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Ըստ այդմ՝ փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստի հետաձգման մեջ կասկած է փնտրում. «Մենք ունենք որոշ կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որպեսզի հետագայում այդ 4 երաշխավորներից մեկ-երկուսը հանրապետությունում չլինեն, չէ՞ որ երաշխավորները, բացի երաշխավորական նամակները ներկայացնելուց և համապատասխան գումարը դեպոզիտ վճարելուց, պետք է ներկա գտնվեն դատական նիստերի դահլիճում»:

Տվյալ պարագայում Քոչարյանի պաշտպանական թիմի մոտիվացիան նույնիսկ ծիծաղելի է, որովհետև երաշխավորական նամակներ ներկայացրած մարդիկ այս պահին չունեն որևէ ֆորմալ կարգավիճակ ու հանրային հեղինակություն, ավելին՝ ըստ էության ներկայացնում են երկու տարի առաջ մերժված համակարգը, ու դատարանը հանգիստ կարող էր մերժել նրանց միջնորդությունը՝ առանց խորամանկությունների կամ մարտավարական հնարքների դիմելու։ Ըստ այդմ՝ մեծ հաշվով գործ ունենք Քոչարյանի թիմի հերթական քարոզչական մանիպուլյացիայի հետ։

Մյուս կողմից՝ երեկ Ալումյանը հանդես է եկել ավելի սկանդալային հայտարարությամբ, որով, անշուշտ, պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Փաստաբանը լրագրողներին տեղեկացրել է, որ Քոչարյանը դեռևս հիվանդանոցում է։ «Թե ո՞նց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց»,- նկատել է փաստաբանը:

Ալումյանը փաստորեն ակնարկում է, որ Քոչարյանին «հիվանդացրել» են, ու բնավ պատահական չեմ համարում, որ այս հայտարարությունը հնչեցվել է նաև ռուսական ԶԼՄ-ների ներկայությամբ։

Իրավապահ մարմինները պարտավոր են բացատրություններ պահանջել փաստաբանից, գուցե նա տիրապետո՞ւմ է համապատասխան տեղեկատվության։ Ո՞վ է շահագրգռված, որպեսզի Քոչարյանը «հիվանդանա»։ Իր կասկածներն Ալումյանը պետք է հայտնի իրավապահներին, դրանք պետք է հաստատվեն կամ հերքվեն, հակառակ պարագայում զերծ չենք մնալու հետագա շահարկումներից, ու կարծում եմ՝ հենց այդ նպատակով էլ հնչել է սկանդալային հայտարարությունը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում