Հոնկոնգում կորոնավիրուսով վարակված միակ շունը սատկել է՝ բուժվելուց և տուն վերադառնալուց հետո, գրում է South China Morning Post-ը:
Թերթի տեղեկություններով, շան տերը չի ցանկացել դիահերձման միջոցով պարզել պատճառը:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Հոնկոնգում բժիշկները կարանտին էին սահմանել 17-ամյա պոմերանյան շպիցի նկատմամբ, որի հետազոտության արդյունքները հաստատել էին կորոնավիրուսը: Շան մոտ կորոնավիրուսը անցնում էր առանց ախտանիշների: ԱՀԿ-ն հայտարարել է, որ ուսումնասիրում է կենդանու վարակման առաջին դեպքը: Ենթադրվում է, որ կենդանուն վարակել էր տերը: