Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Ամեն ինչ լավ է լինելու. Նմա՞ն խնդիրներ ենք հաղթահարել, սա էլ կանցնի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «31 եմ, 1988 թվականի ծնունդ: Ծանր տարիներից քիչ հիշողություններ ունեմ, եղածներն էլ աղոտ են, ինչպես շատերի մոտ: Դա, իհարկե, մեր ծնողների շնորհիվ է, որոնք փորձում էին ամեն ինչ անել, որ մեր մանկությունից հաճելի դրվագներ մտապահեինք: Հիշում եմ՝ վառարան էր դրված խոհանոցում, տան միայն այդ հատվածն էր հասցնում տաքացնել: Վառարանի վրա մշտապես կաթսա կար, ջուր էինք տաքացնում՝ ամանները և հագուստը լվանալու համար: Իսկ վառարանի տակ թաց փայտն էինք չորացնում, երբեմն չէինք հասցնում, թաց-թաց փորձում էինք վառել, ծուխը լցվում էր տան մեջ: Մեկ-մեկ էլ գրքերն էին «զոհ գնում» կրակներին:

Հիշում եմ՝ մի յուրահատուկ հաճույքով Լենինի հատորները, իսկ մի օր էլ հաստափոր հեռախոսագիրքը վառեցինք: Էլի հիշողություններ կան, երբեմն տխուր, երբեմն ուրախ, հիշողություններ ընտանիքով հավաքվելու և լոտո, իսկ երեխաներով՝ բակում ձնագնդի կամ պահմտոցի խաղալու մասին: Մենք խաղում էինք, իսկ մի քանի կիլոմետր այն կողմ արկեր էին պայթում:

Պատերազմ էր, ծանր տարիներ էին: Մարդիկ իրենց ծնողներին, սիրելիներին ու հարազատներին էին կորցնում, բայց շարունակում էին ապրել, որովհետև այդ կռվում միայնակ չէին: Բոլորն իրար հարազատ էին, պատրաստ իրար ձեռք մեկնելու: Շատ ապրանքներ ձեռք բերելը դժվար գործ էր, գրեթե անհնար, ինքս «չեկով» հաց չեմ գնել, բայց դրա մասին այնքան եմ լսել, որ թվում է, թե մի քանի անգամ հերթ եմ կանգնել հացի համար: Պարենային այլ ապրանքներ գնելը ևս դժվար էր: Մինչ օրս խնամքով պահում ենք այն լամպը, որի մեջ նավթ էինք լցնում, պատրույգն ուղղում, մի քիչ բարձրացնում և սկսում վառել: Կերոսինի մասին էլ չասեմ, այդ տհաճ հոտը մինչև հիմա էլ կարծես զգում եմ: Մեծերն իրենց հիշողություններն ունեն, որոնք բոլորովին էլ հաճելի ու գունավոր չեն: Երբեմն պատմում են դրանք, բայց հետաքրքիր մի բան եմ նկատել՝ նույնիսկ այդքան ցավի ու դժվարությունների մասին խոսելիս շատերն ակամա ժպտում են, այդ ամենի մեջ ինչ-որ յուրահատուկ ջերմություն կա: Գուցե հենց դա էր պատճառը, որ ոչ ոք չէր հուսահատվում, բոլորն էին վստահ ու լավատես վաղվա օրվա նկատմամբ: Բոլորը համախմբված էին, միահամուռ, երբեմն փնթփնթան, բայց իրար հասնող, խնդիրները միասին հաղթահարող, հարևաններից մեկի տանը՝ վառարանի շուրջը հավաքվող ու վերջին նորություններով կիսվող:

Մենք՝ նկատի ունեմ սերնդակիցներիս և ավելի փոքրերին, միշտ ասում էինք, որ շատ բաներ չենք տեսել։ Պատերազմի ու ծանր տարիների մասին հիշողություններն աղոտ էին, արտակարգ դրության մասին ընդհանրապես միայն գրքային պատկերացում ունեինք։ Բայց արի ու տես, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։

Քառօրյա պատերազմ տեսանք: Իհարկե, այն իր ծավալներով ու մեր ունեցած կորուստներով անհամեմատելի է Արցախյան ազատամարտի հետ, բայց մենք՝ երիտասարդներս էլ զգացինք պատերազմի մահաբեր շունչը:

Սրտատրոփ սպասում էինք, որ անհետ կորած զինծառայողի վերադարձի մասին լուր կլսենք, իսկ վիրավորների բարեհաջող վիրահատության մասին լուրերն իսկական ցնծություն էին բոլորիս համար: Այդ օրերին համախմբված էր նաև երկիրը:

Չկային քաղաքական հոսանքներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, մենք նախ և առաջ հայեր էինք, որոնք ցանկանում էին, որ մղձավանջը շուտ ավարտվեր: Յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում էր դրա համար: Երբ լսում էինք երիտասարդների սխրագործության, կամավորների սահման մեկնելու, անհրաժեշտ ցանկացած պարագա սահման հասցնելու մասին, հպարտությունն ու արցունքները խեղդում էին, համոզվում էինք՝ չնայած խնդիրներին, մեզ համար ոչինչ կորած չէր, մենք կարող ենք համախմբվել և լուծում տալ ցանկացած խնդրի:

Նախօրեին Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց։ Այս բառերը լսելիս ու արտասանելիս առաջին զգացողությունը, որ ունենում ես, տագնապն է: Կարծում եմ՝ դա նորմալ է, անգամ բնական: Առավել ևս, երբ դրան գումարվում են այլ իրադարձություններ՝ առևտրի մեծ կենտրոնների ժամանակավոր փակում, հիմնարկությունների առցանց աշխատանք, մեծաքանակ գնումներ կատարող մարդիկ և այլն: Առավոտյան մեր խմբագրությունում բոլորս մեզ բռնեցինք այն մտքի վրա, որ առանց խցանումների ու կիսադատարկ ավտոբուսով աշխատանքի հասնելը բոլորովին էլ հաճելի չի եղել, որ քաղաքի լռությունն անընդհատ ուզում ես խախտել, որ սկսում ես կարոտել խցանումներին:

Երկար թվացող նախաբանը 1990-ականների, հետո արդեն Ապրիլյան պատերազմի մասին միայն մեկ նպատակ ունի՝ ցույց տալու, որ մենք ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել և միշտ, որպես պետություն ու ժողովուրդ, հաղթող ենք դուրս եկել դրանցից: Չեմ կարող ու չեմ էլ պնդի, որ այդ ընթացքում կամ թեկուզ հիմա ուշացող որոշումներ կամ սխալներ թույլ չենք տվել: Իհարկե, թույլ ենք տվել, բայց փորձություններն անցյալում են մնացել:

Չի կարելի թույլ տալ, որ գրեթե ամբողջ աշխարհն իր ճանկերի մեջ վերցրած հիվանդությունը, որը նաև չշրջանցեց Հայաստանը, որևէ կերպ ընկճի մեզ, ստիպի կորցնել լավատեսությունը, սթափությունը: Մեզ ընդամենը պետք է համբերատար, բայց միևնույն ժամանակ զգոն լինել: Երբեք չկորցնել լավատեսությունը, իրար օգնելու կարողությունը: Ոնց կասեն մեր մեծերը՝ նմա՞ն խնդիրներ ենք հաղթահարել, սա էլ կանցնի: Ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ լինել չի կարող: Գուցե այս ընթացքում մենք այնքան քաջություն ունենանք, որ վերարժևորենք մեր կյանքը, փոխհարաբերությունները, արարքները և սկսենք շատ հարցերի այլ կերպ նայել ու էլ ավելի գնահատել մեր ունեցածը։ Հուսով եմ՝ այդպես կլինի: Առողջ լինենք ու սիրով ապրենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում