«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում և մասնավորեցվող կազմակերպությունների ցանկում ավելացնել Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:
Հետաքրքիրն այն է, որ այս ընկերությունը մասնավորեցնելու հիմնավորումը ոլորտում մրցակցության մեծացումն է: Սա մի քիչ տարօրինակ հիմնավորում է, եթե նկատի ունենանք ոլորտի յուրահատկությունը, և պետության համար այս ոլորտի ռազմավարական նշանակությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: