Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է, որ ԱՄՆ-ում փակում է իր բոլոր մանրածախ խանութները կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ խանութները կփակվեն անորոշ ժամկետով «մինչև հետագա տեղեկացումը»։
Ավելի վաղ կորպորացիան հաղորդել էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհով մեկ երկու շաբաթով փակում է իր բոլոր խանութները, բացի Չինաստանի խանութներից։