Apple ընկերությունը նախատեսում է շուկա հանել երկու մատչելի iPhone: Այս մասին հաղորդել է 9to5mac պարբերականը:
Նոր օպերացիոն համակարգի համակարգային կոդում լրագրողները գտել են երկու սարքի հիշատակում՝ 4.7 և 5.5 դյույմանոց էկրանով: Հիմնվելով ավելի վաղ հայտնված լուրերի վրա, պարբերականը եզրակացրել է, որ Apple-ը պատրաստում է ոչ թե մեկ, այլ երկու սմարթֆոն, որոնք կհանդիսանան iPhone SE-ի փոխարինողները: Ենթադրվում է, որ սարքերը կկոչվեն iPhone 9 և 9 Plus, սակայն սարքերի ճշգրիտ անվանման մասին տեղեկություններ չկան: Վերջին անգամ ընկերությունը զույգ սմարթֆոններ է թողարկել 2017-ին՝ iPhone 8 և 8 Plus:
Լրագրողները նաև հաստատել են, որ երկու սարքերը կունենան IPS էկրան, Touch ID-ով Home կոճակ և կաջակցեն Apple Pay գործառույթը: Գաջեթները կստանան Apple A13 Bionic պրոցեսորը, որով հագեցած են iPhone 11-ի ընթացիկ գծի սմարթֆոնները: Ընկերությունը գաջեթները հավանաբար կներկայացնի այս ամսվա վերջին: