Մարտի 18-ից Բելգիան համընդհանուր կարանտին է մտցնում և սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը, հայտնում է RTBF հեռուստաալիքը:
«Բելգիան անցնում է տոտալ կարանտինի ռեժիմի՝ սկսած չորեքշաբթի ժամը 12.00-ից (Երևանի ժամանակով 15.00)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռեժիմը կգործի մինչև ապրիլի 5-ը և այդ ընթացքում արգելվում է փողոց դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության: Քաղաքացիները կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ, փոստային բաժանմունքներ, բանկեր և լիցքավորման կայաններ: Թույլատրվում է նաև վազք և զբոսանք հեծանվով՝ ընտանիքի անդամների հետ:
Բելգիայում ավելի քան 1200 մարդ վարակվել է կորոնավիրուսով: