Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելք է սահմանել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով, ԵՄ երկրները համաձայնեցրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի՝ Եվրամիություն մուտքի 30-օրյա արգելք սահմանելու վերաբերյալ առաջարկությունը:
Մերկելը պարզաբանել է, որ ենթադրվում է մուտքի արգելքի սահմանումը՝ փոքր բացառություններով:
Կանցլերը հավելել է, որ Գերմանիայում այդ արգելքը կգործի անմիջապես: