Տեղացիները շտապում են ավելի շատ կանեփ գնել, քանի որ խանութները փակվելու են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի պատճառով:
Նիդեռլանդներում հսկայական հերթեր են գոյացել մարիխուանա վաճառող խանութների դիմաց: Հերթերի լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակված են Twitter-ում:
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով երկրում կարանտին է հայտարարվել, և տեղի բնակիչները ցանկանում են երկրում թույլատրված թմրամիջոցի պաշար ունենալ:
Կիրակի օրը շատերը փորձել են պաշարները համալրել խանութների փակվելուց առաջ: