ԱՄՆ Օրեգոն նահանգի Նյուպորտ քաղաքի ոստիկանությունը Facebook-ում խնդրանքով դիմել է բնակիչներին չզանգահարել 911, եթե սպառվում է նրանց զուգարանի թուղթը:
«Դժվար է հավատալ, որ մենք նույնիսկ հրապարակում ենք սա: Մի զանգահարեք 911 միայն այն պատճառով, որ վերջացել է ձեր զուգարանի թուղթը: Դուք կգոյատևեք նաև առանց մեր օգնության»,- ասվում է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը նշում է, որ դժվար պահերին կան այլընտրանքներ. նավաստիները օգտագործում էին ծովի ջրով ներծծված հին պարաններ և խարիսխային պարաններ, հին հույները՝ ջրով թրջված ծովային սպունգեր: Առաջարկվում է նաև եգիպտացորենի ճարմանդներ, բույսերի տերևներ և ծովային խեցիներ:
«Պարզապես մի զանգահարեք 911: Մենք չենք կարող ձեզ զուգարանի թուղթ առաքել»,- ասել են իրավապահները:
Նրանք բնակիչներին հորդորել են տնտեսող և համբերատար լինել՝ հավաստիացնելով, որ շուտով զուգարանի թղթի հետ կապված ճգնաժամը կավարտվի:
Կորոնավիրուսի տարածման պատճառով Միացյալ Նահանգների և այլ երկրների բնակիչները մեծ քանակությամբ մթերք և հիգիենայի միջոցներ են գնում: