Մուտքը Բաքու կփակվի մարտի 19-ից 29-ը կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախարարների կաբինետում գործող գործադիր շտաբի տարածած հայտարարությունը:
Հայտնի է, որ երկրում գրանցվել է վարակի 28 դեպք, որոնց թվում՝ ազգությամբ մեկ ռուս: Վեց մարդ առողջացել է, մեկը մահացել է:
Նշվում է, որ բացառությունները տարածվում են հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, շտապօգնության մեքենաների, փրկարարական մեքենաների, ինչպես նաև բեռնատար ավտոմեքենաների վրա: