Թբիլիսիում վաղվանից կարգելվի երթուղային տաքսիների երթևեկությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Սա վարակի տարածման շատ կարևոր աղբյուր է, հենց այդ պատճառով էլ նման որոշում ենք ընդունել: Կմնան միայն մետրոն և քաղաքապետարանի տրանսպորտը»,- հայտարարել է Գեորգի Գախարիան: