Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

Ադրբեջանը կանցնի, եթե ճեղք գտնի. անկախ ներքին վիճակից

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու այդ երկրի նախագահի օգնականը այցելել են առաջնագիծ, ինչպես հայտնել է ադրբեջանական մամուլը: Կորոնավիրուսի համաճարակի անվերապահ գերակայությամբ լրահոսում այդօրինակ տեղեկությունները հայտնվել են երկրորդ պլանում, թեև կասկած չկա, որ միայն, այսպես ասած, շարքային սպառողների համար: Անկասկած է, որ համապատասխան կառույցները՝ Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչություններն ու անվտանգային այլ կառույցներ, աչալրջորեն հետևում են առաջնագծում իրավիճակին և հակառակորդի հնարավոր բոլոր շարժերին՝ լինի ռազմական, թե քաղաքական:

Միևնույն ժամանակ, դրան զուգահեռ, Հայաստանում այս օրերին հաճախ են հնչում գնահատականներ, որ Ադրբեջանը ներքին լարվածությունները չհաղթահարելու պարագայում կփորձի լիցքերը պարպել Արցախի ուղղությամբ:

Հայաստանյան ներքին կյանքում այդ տրամաբանությունը շրջանառության մեջ է վաղուց, շատ վաղուց, տարիներ շարունակ: Միաժամանակ, այն տրամաբանական կապի մեջ չէ իրականության հետ, որովհետև Ադրբեջանն Արցախի ուղղությամբ ագրեսիվ է եղել թե՛ «լայն», թե՛ «նեղ» օրերին: Ադրբեջանական ագրեսիան ամենևին պայմանավորված չէ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հանգամանքով, թեկուզ այն պարզ տրամաբանությամբ, որ Արցախի ուղղությամբ որևէ գործողություն, ստանալով ուժգին պատասխան, կարող է բումերանգի էֆեկտ ունենալ և էլ ավելի ծանրացնել ներքին վիճակն Ադրբեջանում: Իսկ Բաքուն անկասկած լավատեղյակ է, որ Հայաստանն ապրիլյան պատերազմից հետո առավել քան ունակ է ուժգին պատասխանի: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պետք չէ անհանգստություն ունենալ Ադրբեջանի որևէ արկածախնդրության առումով: Իհարկե ոչ: Բայց, պետք չէ ավելորդ անհանգստություն ու խուճապ կամ ավելորդ տագնապ քարոզել Հայաստանի հանրության շրջանում:

Ովքե՞ր են հերթական անգամ կրկնվող տրամաբանության սպառողները: Անշուշտ, ոչ մասնագիտական շրջանակները, որովհետև նրանք թերևս բավականին լավ գիտեն իրական խնդիրները, ու աչալուրջ լինելու համար նրանց բացարձակապես պետք չէ ունկնդրել Ադրբեջանի ներքին իրավիճակի և Արցախի ուղղությամբ քայլերի մասին պարզունակ դատողությունները: Առավել ևս, երբ այդ դատողություններն անում են մարդիկ, շրջանակներ, որոնք դույզն իսկ աչալրջության կոչ չէին անում ապրիլյան քառօրյային ընդառաջ, երբ այդ քառօրյան ու ադրբեջանական ագրեսիան հասունանում էին ուղղակի ժամ առ ժամ և այնպիսի ծավալով ու ձևով, որ աչք էր ծակում: Բայց այդ ժամանակ լռությունն այնքան սուր էր, որ կարող էր անգամ պատ ծակել: Խոսում էին միայն մարդիկ, որոնց շուրջ էլ կառուցվում էր լռության և հակաքարոզչության, ընդ որում՝ նաև ատելության քարոզի պատ: Առավել ևս, որ այդ պատը շարում էին մարդիկ, որոնք այսօր իրենք են բողոքում ատելության քարոզի թիրախ լինելուց, երբ ժամանակին սիրով թիրախավորում էին այլոց:

Դա՝ իմիջիայլոց: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ տեղեկատվական շուկայի շարքային սպառողի ուղղությամբ կատարվում է ինտենսիվ աշխատանք ոչ միայն կորոնավիրուսի թեմայով, այլ նաև Ադրբեջանի հնարավոր ագրեսիվության կամ նախահարձակման: Երկու դեպքում էլ մտահոգության քողը պետությունն է, իսկ իրականում՝ հասարակության խուճապային, բացասական սպասման մթնոլորտը, որը կբարդացնի իրավիճակի կառավարելիությունը քաղաքական մեծամասնության համար՝ ստիպելով, այսպես ասած, հաշվի նստել նախկին համակարգի պայմանների հետ:

Այն, որ Հայաստանի գլոբալ անվտանգությունը պահանջում է համազգային կոնսենսուս, կասկածից վեր է, և աներկբա է նաև, որ այդ կոնսենսուսը պետք է հանրության շրջանում գտնի «սև ու սպիտակ» դիմակայությունից դուրս գալու խիզախություն և կամք: Բայց կոնսենսուսը չի կարող կայանալ առանց իրողությունները հաշվի առնելու, այսպես ասած՝ արհեստական հարթության վրա: Այսինքն՝ երբ թավշյա հեղափոխության արդյունքում դրության տերը դարձել է հանրությունը, հանրային կարծիքն ու շահը, կոնսենսուսը չի կարող կայանալ հանրությանն ահաբեկելու միջոցով «ոչ-ոքի» ստանալու տրամաբանության վրա: Դա կլինի խաբկանք, ոչ թե կոնսենսուս: Կոնսենսուսը կայուն ու երկարաժամկետ, խորքային ու բովանդակային կարող է լինել ուժերի հարաբերակցության հանդեպ համարժեքության առումով: Հակառակ պարագայում 2018-ի պարտությունից երկու տարի անց «ոչ-ոքիի» հասնելու համակարգային ձգտումը առավելագույնը կարող է բերել բումերանգի էֆեկտի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա այստեղ կա տասնամյակների պարզ ճշմարտություն՝ ինչպիսին էլ լինի այդ երկրի ներքին դրությունը, անցնելու են ամենափոքր ճեղք գտնելու պարագայում անգամ:

Միաժամանակ, այդ հարցի լուծումը տեղեկատվական շարքային տագնապ առաջացնելը չէ, այլ ընդամենը լուռ և մասնագիտորեն բոլոր ճեղքերը փակելն ու փակ պահելը: Թավշյա հեղափոխությունից հետո հայկական կողմն այդ առումով կատարել է շոշափելի ռազմաքաղաքական ամրացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում