Իրանը որոշել է ժամանակավորապես ազատել 85 հազար բանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական գործով դատապարտվածների, որպեսզի պայքարի կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է դատական համակարգի ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմեյլին՝ հայտնում է Reuters- ը:
«Ազատ արձակվածների կեսը անվտանգության հետ կապված խնդիրներով դատապարտվածներ են»,- նշել է նա:
Էսմեյլին հավելել է, որ բանտերը նաև նախազգուշական միջոցներ են ձեռնարկել՝ վիրուսի արագ տարածումը կանխարգելելու համար: Նրա կարծիքով՝ այս միջոցները կօգնեն նվազեցնելու վարակվածների թիվը: