Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Արցախում ընտրությունները հետաձգելու համար ևս պետք է հայտարարվի արտակարգ դրություն. եթե լինի երկրորդ փուլ՝ Արցախը կբախվի խնդիրների

Մարտի 31-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունները Հայաստանի օրենսդիրների ուշադրության կենտրոնում են։ Առ այս պահը Արցախում  նոր տեսակի կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, այդուհանդերձ ընտրություններին մասնակցող թեկնածուները որոշել են փոխել քարոզարշավի ձևաչափը՝ խուսափել քարոզչություն անել փակ տարածքներում,  ընտրողների հետ շփվել կամ բաց տեղերում, կամ էլ առցանց տարբերակով։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյոք  կհետաձգվե՞ն ընտրություններն Արցախում։ Վարչապետն ի պատասխան ասաց, որ Հայաստանում արտակարգ դրությունը կապված է վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի հնգապատկման ու վեցապատկման հետ. «Կոչ եմ անում Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին ծայրահեղ դեպքում ճամփորդել Հայաստան ու Արցախ։ Ես հիմք չեմ տեսնում, որ մենք խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին»։

Մեկնաբանելով այդ ընտրությունների հետաձգման հավանականությունը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ասաց. «Տեխնիկապես ներկա պահին կարծես թե նման անհրաժեշտություն չկա, որովհետև  այդ պատուհասն իսկապես Արցախ չի հասել։ Ինձ թվում է, որ տեխնիկապես որոշակի զգուշավորությամբ, եթե արտառոց զարգացումներ չլինեն, մարտի 31-ին հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ»։

Քանանյանը միևնույն ժամանակ նշեց. «Բայց եկեք չմոռանանք, որ ընտրությունները ոչ միայն խորհրդարանական, այլև նախագահական են, ու բոլորովին չի բացառվում երկրորդ փուլը։ Իսկ երկրորդ փուլը ենթադրում է ընտրություններում ավելի աշխույժ ու ավելի պայքարով լի հավանականություն արդեն ապրիլի կեսերին, երբ վարակի տարածման հավանականությունը նաև Արցախում շատ ավելի մեծ կլինի։ Ես առհասարակ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ չեմ, բայց պետք է լրջորեն քննարկել նաև այս հեռանկարը՝ ինչ կլինի, եթե մենք կարողանանք համեմատաբար ապահով անցկացնել ընտրությունների առաջին փուլը ու խնդիրների բախվենք երկրորդ փուլի ժամանակ»։

Իսկ առհասարակ, ըստ մեր զրուցակցի, ընտրություններն այս ձևաչափով չպետք է կայանային. «Որովհետև  վաղուց ժամանակն է  դադարեցնել երկու պետությունների թատրոնը»։

Մեր զրուցակիցը նշեց՝ բնակչության շրջանակներում մտահոգություններն առկա են. «Ես միշտ եղել եմ խուճապը բացառելու կողմնակից, բայց մյուս կողմից՝ անհրաժեշտ զգուշավորությունը և կանխարգելիչ գործողությունները նույնպես շատ կարևոր են։ Նորմալ պետության մեջ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք է, ու մենք պետք է հոգ տանենք, որ քիչ լինեն հիվանդության ու հատկապես մահացության դեպքերը։ Բայց ես չեմ կարծում, թե դա այժմ լուրջ գործոն է։ Իհարկե, որոշ գործիչներ խոսում են քարոզարշավը առցանց կամ հեռակա դարձնելու պատեհության մասին, բայց դրանք դեռևս երկրորդական մոտեցումներ են, ինչպես մինչ այս էր ակտիվ քարոզարշավ ընթանում, այնպես էլ կընթանա առաջիկայում»։

Ալեքսանդր Քանանյանը նաև շեշտեց՝ եթե Երևանը ՀՀ տարածքում հաստատում է արտակարգ դրություն, ապա Արցախի խորհրդարանն ու կառավարությունը, որը սովորաբար պատճենում էր ՀՀ բոլոր ակտերը՝ ՀՀ կապակցությունը փոխարինելով նախկինում ԼՂՀ , այժմ ԱՀ հապավմամբ, ցանկալի կլիներ  ողջ տարածքում  նույն դրությունը լիներ. «Թե դրանից հետո ինչ իրավիճակ կլիներ ընտրությունների հետ կապված՝ չեմ կարող ասել, պատասխանը սոսկ մասնագիտական լինել չի կարող, բայց կան նաև քաղաքական հաշվարկներ, որոնք համազգային շահից պետք է թելադրվեն։ Չեմ կարծում նաև, թե Արցախում երբևէ եղել է ղեկավարություն, որն առաջնորդվել է համազգային շահերով։ Շատ տխուր վիճակում ենք, Արցախի գլխավոր օլիգարխը ձգտում է  գրավել իշխանությունը, իհարկե ողջ հայաստանյան հանրությունը՝ հատկապես Արցախի գիտակից հատվածը, կանգնած է  այս չարիքը վնասազերծելու հրամայականի առջև։ Շատ ցանկալի կլիներ, որ դա տեղի ունենար ընտրությունների միջոցով, բայց եթե ընտրությունները հետաձգվեն կամ լինեն կանխորոշված, որովհետև Երևանը չի պահպանում Արցախում արդար ընտրություններ անցկացնելու խոստումը, միևնույն  է՝ լինելու են քայլեր ու գործողություններ, որոնք միտված կլինեն քրեաօլիգարխիայի լիարժեք ոչնչացմանը։ Եթե համաճարակը թելադրի սպասման կանոններ՝ մենք կենթարկվենք սպասման կանոններին։ Մենք նախևառաջ պետք է հոգանք մեր քաղաքացիների կյանքի ու անվտանգության մասին»։

Իսկ ահա «Սասնա ծռեր»  համահայկական կուսակցությունը կոչ է անում Արցախում ևս ժամ առաջ հայտարարել արտակարգ դրություն ու հետաձգել մարտի 31-ին կայանալիք ընտրությունները: «Խիստ մտահոգիչ է, որ Արցախում արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարվում: Արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը նվիրված ՀՀ կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունից պարզ դարձավ, որ ընդամենը քաղաքացիներին կոչ է արվում, որ նրանք, ըստ Նիկոլ Փաշինյանի, Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում, իսկ վարակի տարածումը կանխելու համար երկու ուղղություններով անցագրային կետերում ընդամենը կչափեն քաղաքացիների ջերմությունը և ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրեն վերադառնալ իրենց բնակության վայրեր: Մինչդեռ Արցախը ՀՀ տարածքի և կյանքի մի մասն է, սոցիալ-տնտեսական ինտեգրվածության և փոխտեղաշարժի ինտենսիվության առումներով որևէ տարբերություն չկա Արցախի և ՀՀ մեկ այլ մարզի միջև: Արցախում ապրում են ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներ, ուստի ՀՀ-ն պարտավոր է առանց խտրականության երաշխավորել նաև նրանց առողջության ու կյանքի իրավունքը»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց կուսակցության տեսակետը Վահագն Ավագյանը։

«Սասնա ծռերի» կարծիքով՝ Արցախի տարածքում արտակարգ դրություն չհայտարարելու և պատշաճ վերահսկողություն չսահմանելու պարագայում Արցախը կդառնա համաճարակի օջախ, ինչի պատճառով գրեթե կիմաստազրկվեն Երևանի և ՀՀ մյուս մարզերի տարածքում իրականացվող միջոցառումները. «Արցախում համաճարակի բռնկման ամենամեծ աղբյուրը և վտանգն այնտեղ անցկացվող ընտրություններն են, որոնք ուղեկցում են նաև բացօթյա և դահլիճային բազմամարդ հավաքներով՝ նաև Երևանից ու ՀՀ այլ մարզերից ժամանող քաղաքացիների մասնակցությամբ, իսկ վերջում եզրափակվելու են մեծ հանրահավաքներով և մարդկային հոծ կուտակումներ ենթադրող քվեարկությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում