Կորոնավիրուսը ալիքաձև կարող է տարածվել ամբողջ աշխարհում և տևել մի քանի տարի: Նման ենթադրություն է արել Ռոբերտ Քոհի ինստիտուտի նախագահ Լոթար Ուիլերը:
Ըստ նրա՝ համաճարակը սովորաբար զարգանում է ալիքաձև, բայց հայտնի չէ, թե որքան արագ են շարժվում այդ ալիքները: «Դա կարող է տևել տարիներ», – գիտնականի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:
Գերմանիայում կարծում են, որ վիրուսի տևողությունը կսահմանափակվի երկու տարով: Ուիլլերը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ երկրները պատվաստանյութ են ստեղծում վարակի դեմ, դեպքերի քանակը կմնա գրեթե անփոփոխ:
«Որքան շուտ պատվաստանյութը գա, այնքան շուտ հնարավոր կլինի սահմանափակել այդ համաճարակը», – հավելել է նա: