Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Աստանա»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է:
Sports.kz կազմած խորհրադանշական հավաքականի կազմում «Աստանա»-ի երեք ֆուտբոլիստներից մեկը հենց Տիգրան Բարսեղյանն է:
Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում «Աստանա»-ն հյուընկալվելիս 3։2 հաշվով գերազանցեց «Ակտաու»-ին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը առաջին գոլը խփեց «Աստանա»-ի պաշտոնական խաղում։