Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՌԴ-ն հովանավորում է պետությունը զավթած ռեժիմի առանցքային գործիչներին. Հետևություններ պետք է արվեն

Ռուսաստանի Դաշնությունն արդեն Հայաստանի երրորդ մեղադրյալին ազատություն է շնորհում և ապաստան տալիս իր հարկի տակ։ Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ 2018 թվականի հոկտեմբերից հետախուզման մեջ գտնվող Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող, Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ նախագահի նախկին տեղակալ, գեներալ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է, և վերջինս ՌԴ իրավապահների կողմից ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել էր Հարությունյանին, իսկ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ռուս իրավապահները Հայաստանի ոստիկանությանը տեղեկացրել են ձերբակալման մասին, և առաջիկայում գործողություններ կձեռնարկվեն նրան արտահանձնելու համար: Հայաստանի դատախազությունը 40 օր ժամանակ ունի միջնորդություն ներկայացնելու ռուսական կողմին:

Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և բանը չհասավ արտահանձնման։

Հիշեցնենք, որ նույն սցենարը կրկնվել էր նաև ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքում։ Այսինքն՝ երեք դեպքերում էլ ՌԴ իշխանությունները հրաժարվեցին Հայաստանին արտահանձնել հայտնի մեղադրյալներին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ՌԴ իշխանությունները ակնհայտ խոչընդոտում են ՀՀ արդարադատության իրականացմանը։ ՌԴ-ն հովանավորում է թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացված, պետությունը զավթած ռեժիմի առանցքային գործիչներին։ «ՌԴ-ն իր այդպիսի վարքագծով ցույց է տալիս, որ ամենևին չի հաշտվում և չի ուզում հաշտվել թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում ինքնիշխանության վերականգնման տրամաբանական ընթացքին և շարունակում է  Հայաստանին վերաբերվել որպես իր ենթակա տարածքի։

«Այս դեպքը նաև ցույց է տալիս, որ պետությունը զավթածները, որոնք հանդիսացել են համակարգային կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, ապօրինությունների պատասխանատուները, ունեն անթաքույց աջակցություն նույն ռեժիմի կողմից կառավարվող ՌԴ իշխանությունների կողմից»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Մեր հարցին, թե ինչ հետևություն պետք է անեն ՀՀ իշխանությունները այս իրավիճակում, մեր զրուցակիցը նկատեց. «Հետևությունը մեկն է՝ քաղաքական մակարդակում բոլոր այն հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, չեն համապատասխանում իրականությանը, և այդ ռազմավարական ընկերության տարբեր չափումները մեկը մյուսից չի կարելի տարանջատել»։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ համոզված է՝ քանի Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազն է, Վահագն Հարությունյանը պատասխանատվության չի ենթարկվի, նրան ոչ մի բան չի սպառնա.  «Վահագն Հարությունյանն ի սկզբանե շատ պաշտպանված է եղել, նրա հետախուզումը ձևական բնույթ է կրել, որովհետև վերջինիս նույնիսկ կալանքի սանկցիա տրված չէ։ Ու եթե Արթուր Դավթյանը մի օր հանդգնի և ասի, որ դատարանը չի տվել կալանքի սանկցիան, ուրեմն ստում է, որովհետև Առաջին ատյանի դատարանը տվել էր կալանքի սանկցիա, բայց կոպիտ խախտումներով, որը Արթուր Դավթյանի կողմից կազմակերպված շոու էր»։

Մարինա Պողոսյանը հիշեցրեց, որ Առաջին ատյանի կողմից Վահագն Հարությունյանի կալանքի սանկցիան Վերաքննիչ դատարանում բեկանվեց, որն էլ, մեր զրուցակցի խոսքով, տեղի է ունեցել Վազգեն Ռշտունու թեթև ձեռքով, որն էլ Վահագն Հարությունյանի մտերմագույն ընկերն է։ «Սա աչքկապոցի է, դա հատուկ մշակված սցենար էր, շոու ծրագիր ժողովրդի համար, թե իբր նրան կալանքի սանկցիա տվեցին, ապա բողոքարկեցին, հետո նա անհետացավ։ Ինձ համար բացարձակապես որևէ հույս չկա, որ նա կվերադարձվի Հայաստան և պատասխանատվության կենթարկվի։

Քանի դեռ Արթուր Դավթյանը կա, որևէ հանցագործ՝ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Վահագն Հարությունյանը, չի պատժվելու»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Պողոսյանը հիշեցնում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նախադեպը, երբ վերջինս, մեղադրանք առաջադրվելուց հետո, «թռավ» Ռուսաստանի Դաշնություն, ապա ժամանակ անց ձերբակալվեց, բայց այդպես էլ չարտահանձնվեց Հայաստանին։ Եվ նա հիմա ազատորեն շրջում է Ռուսաստանի Դաշնությունում։ Պողոսյանի խոսքով՝ Միհրան Պողոսյանին Հայաստանից ճանապարհել և նրա գործը կարճել է Արթուր Դավթյանը։ «Այս ամենը Արթուր Դավթյանի ստոր, քստմնելի, նողկալի, դավաճան ձեռագիրն է։ Հայաստանում մեկ հակահեղափոխական և քոչարյանական կա, և այդ մեկը Արթուր Դավթյանն է»,- ընդգծեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները, մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալու Հայաստան։ ՀՔԾ-ն, սակայն, դեկտեմբերի 6-ին մերժեց Հարությունյանի պաշտպանի դիմումը հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ, որից մեկ օր անց դատարանը Հարությունյանի նկատմամբ կալանավորելու որոշում կայացրեց։ Դրանից հետո Վահագն Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ չի վերադառնա, կմնա Մոսկվայում և կշարունակի բուժումը։

Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներից բոլորի մոտ տեսնում է անպատժելիության գաղափար։ «Բոլորը, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում իրենց համար հարմար տեղ են գտել, հարմար տեղավորվել են, բացարձակապես չեն ուզում գալ և պատասխանատվություն կրել։ Եվ հետո, այնպես չէ, որ նրանք պատահական են թողել ու հեռացել Հայաստանից։ Նրանք շատ լավ իմացել են՝ իրենց ինչ է սպասում, ինչ է նախատեսվում։ Եթե Վահագն Հարությունյանը հիվանդ էր, ապա մինչև 2018 թվականը գոնե մեկ անգամ իր բուժման հարցերով կզբաղվեր։ Ինչպե՞ս եղավ, որ բոլորը սկսեցին հիվանդանալ 2018 թվականից հետո և այդ հիմքով խուսափել վարույթն իրականացնող մարմնից»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ կարծում է՝ գործնական լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի հետ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում երաշխավորվող համագործակցության հարցում, իսկ ՌԴ-ն էլ պետք է նպաստի, որ հարևան երկրում ստեղծված իրավիճակն ավելի չբարդացվի, և Վահագն Հարությունյանը արտահանձնվի Հայաստանին։

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։

Հատուկ քննչական ծառայությունը Վահագն Հարությունյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունն է ներկայացրել դատարան։ Դրա վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում