Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Լեհաստանը ժամանակավորապես կասեցնում է երկաթուղային և օդային ուղևորափոխադրումները

Լեհաստանի Հանրապետության կառավարությունը նոր տիպի կորոնովիրուսի տարածումը կանխելու նպատակով, համաճարակային արտակարգ դրության պայմաններում ս.թ. մարտի 14-ից որոշում է կայացրել ժամանակավորապես (նախնական 10 օրով, հետագա 20 օր և մեկ ամիս երկարաձգման հնարավորությամբ) կասեցնել երկաթուղային և օդային ուղևորափոխադրումների միջազգային ծառայությունները, արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը, սահմանափակել առևտրի կենտրոնների գործունեությունը և հանրային (50 հոգուց ավել) միջոցառումների անցկացումը:

Այս մասին հաղորդվում է Լեհաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Մինչև հետագա ծանուցումը երկրում գործելու են հետևյալ սահմանափակումները. սահմանային ամբողջական վերահսկողությունը վերաբերում է Լեհաստանի բոլոր սահմանային կետերին, արտերկրից ժամանող բոլոր այցելուները ենթարկվում են 14-օրյա տնային ինքնամեկուսացման, 10 օր (առնվազն) տևողությամբ՝հնարավոր է Լեհաստանից մեկնել միայն ավտոճանապարհային ուղիներով (ավտոմեքենայով կամ ավտոբուսով), դադարեցված է միջազգային ուղևորատար օդային և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը (սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին)։ Ավտոմեքենայով կամ ավտոբուսով կարող են մուտք գործել միայն Լեհաստանի քաղաքացիները, նրանց ամուսիններն ու երեխաները, դիվանագետները, ինչպես նաև Լեհաստանի կացության կարգավիճակ (քարտ), ժամանակավոր կամ մշտական կացության, աշխատանքի վավեր իրավունք և հատուկ դեպքերի համար նահանգի կողմից տրված թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Միջազգային ավիացիոն կապերի կասեցման պայմաններում, թույլատրվում է նախկինում ծրագրված որոշ չարթերային և Լեհաստանի քաղաքացիների (վերը թվարկված օտարերկրյա քաղաքացիների) վերադարձը կազմակերպելու համար հնարավոր հատուկ թռիչքների իրականացումը դեպի Լեհաստան: Այդ նպատակով Լեհական ավիաուղիների (LOT) համապատասխան կայքում (https://lotdodomu.com/) կարելի է գրանցվել չարթերային թռիչքի համար։

2020 թվականի մարտի 16-ի դրությամբ կասեցվել են ներքին օդային ուղևորափոխադրումները: Ներքին ավտոբուսային և երկաթուղային տրանսպորտը գործում է անփոփոխ 14 օր (առնվազն) տևողությամբ։ Երկրում փակ են արագ սննդի կետերը, սրճարանները, ռեստորանները (իրականացվում են միայն առաքման ծառայություններ), ակումբները, թանգարանները, գրադարանները, կինոթատրոնները, մարզասրահները, լողավազանները, ինչպես նաև մանկապարտեզները, դպրոցները և բուհերը։ Բաց են մթերային, ինչպես նաև այլ ապրանքների (հագուստի, զարդերի, կոսմետիկայի, գործիքների և այլն) խանութները, բանկերը, բենզալցակայանները: Առևտրի կենտրոններում (մոլ) բաց են միայն՝ բանկային մասնաճյուղերը, մթերային խանութները, դեղատները և քիմմաքրման կետերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում