Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Նոր տնտեսություն. Ինչ պլան է գծել վարչապետը

Մեր պլանն արդեն գծագրված է, պարզապես ուզում ենք հավելյալ քննարկումներով համոզվել, որ ճիշտ որոշում ենք կայացնում, և արդեն կխոսենք հանրության հետ՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի առումով ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքը վերացնելու խնդրին: Նա հայտարարել է, որ Հայաստանը 2018-19 թվականների տնտեսական ցուցանիշով կուտակել է բավարար տնտեսական ռեզերվ՝ իրավիճակը հաղթահարելու և ավելի ուժեղացած դուրս գալու համար:

Ինչպիսի՞ն է կառավարության պլանն ու պատկերացումը: Այստեղ առաջնային հարցադրումը պարունակում է բազմաթիվ շերտեր: Ի վերջո, պլանը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, հետևանքները կառավարելու, կորուստները զրոյականի կամ նվազագույնի հասցնելո՞ւ պլան է, թե՞ մենք գործ ենք ունենալու ըստ էության նոր տնտեսություն և ավելին՝ նոր տնտեսակարգ կառուցելու պլանի հետ: Ակնառու է, որ համաշխարհային մասշտաբով փլուզվում է գլոբալ տնտեսությունը, համենայնդեպս այն տեսքով, որով եղել է մինչ այժմ: Ըստ այդմ՝ առաջ է գալիս նոր համաշխարհային տնտեսություն կառուցելու հանգամանքը: Եվ դրան զուգահեռ ըստ էության առաջանում է հայկական նոր տնտեսություն կառուցելու խնդիրը:

Կառավարության պլանը որքանով է ներառելու այդ խնդիրը՝ նոր տնտեսության ձևավորում, նոր տնտեսության «հիմնարկեք»: Իհարկե, այստեղ այդ արտահայտությունները պետք է կիրառել զգուշորեն և պայմանականորեն, քանի որ տնտեսությունը հնարավոր չէ ջնջել և սկսել զրոյից: Սակայն ակնառու է նաև, որ Հայաստանը տնտեսական փլատակի տակ չթողնելու համար պետք է կարողանալ հնարավորինս օպերատիվ ապամոնտաժել մեր տնտեսության «վթարային» սեգմենտները, իսկ դրանք քիչ չեն, և կառուցել նոր ու «սեյսմակայուն» տնտեսություն: Եվ այստեղ, ինչպես նկատել էինք մեր նախկին հրապարակումներում, առաջնայինը պետք է լինի այն, թե ինչ գաղափարախոսության, ինչ փիլիսոփայության, արժեքային ինչ համակարգի վրա պետք է կառուցվի նոր տնտեսությունը:

Անկասկած է, որ բիզնեսը չի կարող վերածվել համակ մարդասիրության, ըստ այդմ՝ բիզնեսը չի կարող նույնացվել բարեգործության հետ: Ի վերջո՝ տնտեսության գլխավոր շարժիչը եղել է, կա և լինելու է շահույթը, որ հետապնդում են ներդրողները: Միևնույն ժամանակ, սակայն, այդ շահույթը պետք է կառավարվի ոչ միայն պետական կառավարման մեխանիզմներով, այլ նաև արժեհամակարգային չգրված օրենքներով, որոնք կասկածի տակ չդնելով բիզնեսի շահույթ ստանալու, ներդրողի շահույթ հետապնդելու միանգամայն արդարացի իրավունքը՝ այդուհանդերձ կկարողանան բալանսավորել նաև այդ ամենից հանրային բարիքի կայունությունն ու հուսալիությունը:

Սեփականության իրավունքը պետք է լինի անձեռնմխելի, և դա առողջ հասարակարգի հիմքն է, բայց բալանսը խախտվում է, երբ սեփականության իրավունքը սկսում է պաշտպանվել հանրային իրավունքի հանդեպ անհամաչափ հարգանքի պայմաններում: Այդ խնդիրը խոշոր հաշվով եղել է գլոբալ աշխարհի խնդիր՝ դրսևորվելով դեռևս 2008-ի համաշխարհային ճգնաժամից: Խնդիրը հետանկախական շրջանում առավել ևս սուր է եղել նաև Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում