Նոր տիպի կորոնավիրուսից ԱՄՆ-ում մահացել է 85 մարդ: Այս մասին հաղորդում է Ջոնս Խոպկինսի համալսարանի կայքը, որը հաշվումներ է կատարում դաշնային եւ տեղական տվյալների հիման վրա:
Ըստ համալսարանի տեղեկությունների, ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 4661-ի:
Համալսարանը նաեւ տեղեկացրել է, որ կորոնավիրուսով հիվանդ 17 մարդ առողջացել է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակ էր սկսվել: Հիվանդությունը ստացել է COVID-19 անվանումը: Մարտի 11-ին Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը նոր տիպի կորոնավիրուսի համավարակ հայտարարեց: