Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ամռանը ցանկություն ունի միանալու իսպանական գրանդ ակումբի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Օբամեյանգնն ուզում է հանդես գալ «Բարսելոնա»-ում: Կատալոնական ակումբը ևս հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով: Լոնդոնյան ակումբը նույնպես պատրաստ է բանակցել Օբամեյանգի տրանսֆերի շուրջ:
Օբամեյանգը կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական մի քանի ակումբներում, Դորտմունդի «Բորուսիա»-ում: