Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Հայաստանը հանձնում է մեծ քննությունը

Կորոնավիրուսն անկասկած քննություն է: Անցանկալի, անտեղի, անհարկի, բայց քննություն, որը պետք է հանձնել, չկա այլ ելք: Դա պետական, հասարակական, համազգային քննություն է, որտեղ չափվում է մեր ինքնակառավարվելու կարողությունը, մեր կազմակերպական ջանքը, նաև մեր արժեհամակարգը, թե որքանով կարող ենք հոգատար լինել ոչ միայն ինքներս մեր, մեր հարազատի, այլ նաև մեր հարևանի, համագյուղացու, համաքաղաքացու և մեր պետության հանդեպ: Այդ ամենն անշուշտ իրավիճակի ավելորդ զգայականացման հարց չէ: Ինչպես, օրինակ, որևէ կերպ զգայականության հարց չէ այն, որ այդ հատկանիշները քննություն են բռնում պատերազմական իրավիճակներում:

Ներկայիս իրավիճակը եթե ամբողջապես նույնական չէ, ապա էապես մոտ է պատերազմականին, առնվազն այն համընդհանուր կարգապահության պահանջի իմաստով, որ առկա է ոչ միայն հայկական, այլև գործնականում բոլոր հասարակությունների առաջ: Ըստ այդմ, ինչպես մենք ազգովին քննություն էինք հանձնում արցախյան շարժման և առաջին պատերազմի ընթացքում, և, ցավոք սրտի, ծանր մարդկային կորուստներով, սակայն համազգային պատվով հանձնեցինք այդ քննությունը, ինչպես գործնականում կրկնեցինք դա նաև ապրիլյան քառօրյայում, այնպես էլ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ունենք քննություն հանձնելու կարիք: Այդ քննությունը մենք հանձնում ենք ինքներս մեր, նաև ժամանակի, համաշխարհային հանրության առաջ, որով ձևավորվելու է որոշակի վերաբերմունք մեր հանդեպ: Խոսքն այն մասին չէ, որ աշխարհը մեզ պետք է գնահատի: Խոսքն այն մասին է, որ մեզ նայելով՝ աշխարհը նաև ինքն իրեն պետք է գնահատի, յուրաքանչյուր հասարակություն և պետություն:

Այդ իմաստով կորոնավիրուսը անգամ ջնջել է պետությունների միջև շատ տարբերություններ՝ ուժեղների և թույլերի, մեծերի և փոքրերի, ազդեցիկների և ոչ այնքան ազդեցիկների: Գործնականում քաշվում է մի յուրօրինակ գիծ՝ վտանգներով, ռիսկերով և հնարավորություններով հագեցած, որից սկսվում է նոր մեկնարկ, և այն, թե ով ինչպես կմեկնարկի, զգալիորեն պայմանավորելու է, թե ով ինչ վարկ, տեղ և դեր կստանձնի հետկորոնավիրուսային աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում