ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, որի օրակարգում է նաև «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն առաջարկեց, իրավիճակից ելնելով, չծանրաբեռնել բանկերն ավելորդ հարցումներով, առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը:
«Հաշվի առնելով արտակարգ դրությունը, և քանի որ ԿԲ-ն ու առևտրային բանկերը գործում են արտակարգ պայմաններում, փորձենք այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ չծանրաբեռնենք նոր նախագծերով, թույլ տանք, որ բանկերը կենտրոնանան երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրներով»,-ասաց նա: