Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել։ Մասնավորապես որոշվել է մզկիթներում արգելել նամազ անելը, քանի որ, ըստ հոգևորական ղեկավարի, այդպիսով վիրուսի տարածման հավանականությունն ավելի է մեծանում։
Էրբաշը նաև հայտարարել է, որ ուխտագնացության մեկնած մահմեդականները վերադառնալու են Թուրքիա և նրանք բոլորը՝ 390 ուխտավորներ, մեկուսացվելու են։