Անկախ կորոնավիրուսից, միշտ էլ հիմնական սպառումը իրականացվում է խոշոր ցանցերում, հիմնական ազդեցությունը ունեն խոշոր ներկրողները, իսկ փոքր խանութներում միշտ էլ ապրանքները մի փոքր թանկ են եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ գեղա Գեւորգյանը:
«Տոտալ վերահսկողություն անելու անհրաժեշտություն չկա, բայց եթե կունենաք դեպքեր, տվեք մեզ, մենք բազմաթիվ զսպող գործիքներ ունենք: Իրենք գերիշխող դիրք գրավող չեն, բայց մենք ունենք բացատրական աշխատանքներ տանող խումբ, կարծում եմ՝ այս իրավիճակում դա կկիրառենք»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ հաճախ ոչ հավաստի տեղեկատվությունն է խուճապ ստեղծում»,-ասաց նա:
«Դեպք է եղել, որ փոքր դեղատներից մեկը ալկոգելը թանկացրել էր, վարույթ ենք սկսել»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը: