Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Արցախում ընտրությունները չեն հետաձգվի, թեկնածուները միայն կփոխեն քարոզարշավի ձևաչափը

Մարտի 31-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունները չեն չեղարկվի և չեն հետաձգվի։ Առ այս պահն Արցախում կորոնավիրուսով վարակված դեպք չկա։ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին խորհրդակցություն է հրավիրել՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցով. «Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն»։

Ի դեպ՝ ընտրություններին մասնակցող թեկնածուներից և որևէ մեկը քարոզարշավը դադարեցնելու որոշում չունի։ Միայն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թիմն է որոշել մարտի 16-ից փակ տարածքներում քարոզարշավ չիրականացնել։

Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ Արցախում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չկա: «Ըստ իս՝ պետք է փոխել նախագահի թեկնածուների քարոզարշավի ֆորմատը, այն է՝ հրաժարվել փակ տարածքներում քարոզարշավ անելուց։ Պետք է ավելի լայնորեն օգտագործել համացանցի հնարավորությունները, հեռուստատեսությունը և էլեկտրոնային այլ տարբերակները քարոզչություն իրականացնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Օհանջանյանն ավելացրեց՝ արդեն անցել է քարոզարշավի կեսից ավելին, և կարիք չկա հետաձգելու ընտրությունները: «Դա ավելի շատ անորոշություն կմտցնի մեր հասարակության շրջանակներում՝ կորոնավիրուսին զուգահեռ։ Իսկ հենց ընտրությունները դժվար չէ կազմակերպել՝ նույնիսկ այնպիսի արտակարգ իրավիճակներում, ինչպիսին է վիրուսի տարածումը։ Ամենակարևորն այն է, որպեսզի հետևեն, որ ընտրատեղամասերում մարդկանց մասսայական կուտակումներ չլինեն»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ իրավապաշտպանն առաջարկում է կանխարգելիչ մի շարք միջոցառումներ անցկացնել. «Կարծում եմ՝ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում պետք է փակվեն բոլոր հաստատությունները, պետք է միայն հիվանդանոցները, դեղատները, սուպերմարկետներն ու տրանսպորտը գործեն։ Մարդկանց պետք է արգելել առանց անհրաժեշտության տանից դուրս գալ, շատ խիստ անհրաժեշտության դեպքում տանից կարող է դուրս գալ միայն մեկը՝ դեղատուն կամ սուպերմարկետ գնալու համար։ Մարդաշատ վայրերում մարդիկ պետք է միմյանցից հեռավորություն պահպանեն՝ 2-3 մետր, բոլոր վայրերը պետք է ախտահանվեն»։

Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեկնածուներն այս պահին իրենց հնարավորությունների սահմաններում շարունակում են քարոզարշավը։ Հղում անելով Արցախի Հանրապետության Սահմանադրությանը՝ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Եթե արտակարգ դրություն կամ պատերազմական իրավիճակ չէ՝ Սահմանադրությունը նման բան չի նախատեսում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում