Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որոնք վարակվել էին կորոնավիրուսով, բուժում են ստացել Ավստրալիայում: Այս մասին գրում է The Hollywood Reporter ամսագիրը:
Ինչպես նշել է դերասանը, ինքը և կինը դուրս են գրվել հիվանդանոցից: Այժմ նրանք գտնվում են Ավստրալիայում՝ կարանտինում:
Նախորդ շաբաթ Հենքսը պատմել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Դա տեղի է ունեցել Ավստրալիա կատարած այցի ընթացքում, որտեղ դերասանը մասնակցում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանումներին: Ի դեպ, նկարահանումներն արդեն դադարեցված են: