Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետի շուրջ օղակը սեղմվում է. Նրա չգրանցված մեքենաներն ու «պերերիվի» ծախսերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի շուրջ օղակը կարծես թե սեղմվում է։ Բանն այն է, որ օրեր առաջ ոստիկանության Արթիկի բաժանմունքը առգրավել ու հատուկ պահպանվող տարածք է տարել Վարագյանի անվան հետ կապվող «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան, ինչը ըստ շրջանառվող լուրերի՝ չգրանցված մեքենա է եղել և հայտնաբերվել է համայնքնի ղեկավարի բաջանաղի ավտոտնակից։

Խնդիրն այսքանով չի սահմանափակվում և ոստիկանությունը փնտրում և դեռևս չի գտնում Մխիթար Վարագյանին պատկանող մեկ այլ ավտոմեքենա «Պորշ» մակնիշի, որը վերջինս օգտագործել է ԱԺ պատգամավոր եղած տարիներին պետական 050 ՕՕ 11 պետհամարանիշներով։ Ավելին՝ ոստիկանության հետ խնդիրները ստիպել են Վարագյանին համայնքի ավագանու նիստին կոչ անել ժողովրդին ոստիկանություն գնալիս գրպանները կարած գնալ, որպեսզի «բան չքցեն ջեբերը»։

Այս ֆոնի վրա քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Մխիթար Վարագյանը ամանորյա ծախսերի համար համայնքի բյուջեից դուրս է գրել 2մլն 500 հազար դրամ գումար, որից շուրջ 500 հազարը դրամն ուղղվել է Արթիկի հյուրանոցի շենքում գտնվող ռեստորանին, որը ըստ արթիկցիների՝ քաղաքապետի ու նրա շրջապատի «պերերիվի» տեղն է ու այդ ծախսերը կապ չեն ունեցել նոր տարվա միջոցառումների հետ, ավելին՝ համառորեն լուրեր են շրջանառվում, որ նշյալ գումարի շոշափելի մասը ևս փոխանցվել են «անհասկանալի» ընկերությունների, որի բացահայտման, պարզաբանման մասին մարդիկ ակնկալում են ուժայինների միջամտություն։

Հետաքրքրականն այն է, որ այս ամենն արթիկցիների շրջանում ուղեկցվում է համառ խոսակցություններով, իբրև ՀՀ ոստիկանության ղեկավարների վրա ինչ-որ կերպ կարողանում են ազդել հոգուտ Վարագյանի, այլապես արդեն իսկ բավականաչափ հիմնավոր գործեր հարուցված կլինեին, թեկուզ միայն մեքենաների գույքահարկերը չվճարելու մասով, ըստ խոսակցությունների՝ քաղաքապետի անվան հետ կապված մեքենաները գույքահարկի չկատարված պարտավորություններ ունեն, իսկ դատախազությունն ու մյուս կառույցները կարծես թե դեռևս լռում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում