Կիպրոսում 11 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով, որոնք աշխատում են Պաֆոս քաղաքի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը։
ԱՆ տվյալներով, ինը բուժաշխատողներ վարակվել են վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի հետ շփումից հետո։ Եվս երկուսի մոտ վարակը հայտնաբերվել է արտասահմանից վերադառնալուց հետո․ մեկը վերադարձել է Մեծ Բրիտանիայից, մյուսը՝ Հունաստանից։
Ընդ որում, վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդը կորոնավիրուսով վարակվել է, երբ նրան հիվանդանոց տեսակցության են եկել Մեծ Բրիտանիայից վերադարձած բարեկամները։