Թուրքիայում՝ Քոնյա նահանգի Սեյդիշեհիր շրջանում, կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 3 քաղաքացի փախել է հիվանդանոցից։
Ոստիկանության ստորաբաժանումները ստացված ահազանգից հետո հայտնաբերել են նրանց և տեղափոխել հիվանդանոց:
Թուրքիայում մարտի 15-ի դրությամբ վարակակիրների թիվը հասել է 18-ի: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թուրքիայում փակվել են ժամանցային վայրերը, դադարեցվել դեպի արտասահման չվերթները, իսկ երկիր վերադարձած քաղաքացիները 14 օրյա ժամկետով մեկուսացվում են: