Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Պետական նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել: Հանձնաժողովը շարունակում է կանխարգելման ուղղությամբ համալիր միջոցառումները: Մասնավորապես, կասեցվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը, ներքաղաքային տրանսպորտը ախտահարվում է օրական երկու անգամ, շահագրգիռ գերատեսչություններն էլ շարունակում են մշտական կապի մեջ մնալ ՀՀ-ի գործընկերների հետ:

Գ. Մարտիրոսյանն անդրադարձել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Հանձնարարվել է սույն թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը, ելնելով ծանրաբեռնվածության աստիճանից, սահմանափակել պետական կառավարման համակարգի և նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ դիտարկելով աշխատանքային պարտականությունները հեռահար եղանակով կազմակերպելու տարբերակը: Խոսքը վերաբերում է հատկապես նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներով՝ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններով աշխատակիցներին:

Հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով պետական նախարարը կոչ է արել դադարեցնել բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները և մշակութային միջոցառումները, անորոշ ժամանակով հետաձգել տոնական միջոցառումները, իսկ սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ:

Առողջապահության նախարարի տեղեկացմամբ, ավելի վաղ իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝ բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են անհրաժեշտ բժշկական պարագաներով և նյութերով: Հանրապետության բոլոր շրջաններում և մայրաքաղաքում կահավորված են համապատասխան մեկուսարանները:

Կրթության, գիտության և սպորտի նախարարի հավաստմամբ, կրթական բոլոր հիմնարկների աշխատանքը կասեցված է մեկ շաբաթով, կապված համաճարակային իրավիճակի հետ՝ այն կերկարաձգվի անհրաժեշտության դեպքում: Քննարկումներ են իրականացվում կրթական և ոլորտային գործունեության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը իրականացվող աշխատանքների արդյունավետության հարցում ընդգծել է նաև ԶԼՄ-ների դերը՝ համակողմանի և անաչառ լուսաբանման առումով:

Գ. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժանձնակազմին՝ այսօրերին ծանրաբեռնված աշխատանքի և բարձր պատասխանատվության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում