Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 18-ի, այս մասին հաղորդում է Daily Sabah թերթը, հղում անելով նախագահի վարչակազմի կապերի վարչության նախագահ Ֆահրեթին Ալթունին:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Խոջան հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 6-ի: 4 վարակվածները շփվել են Եվրոպայից ժամանած տղամարդու հետ, որը Թուրքիայում COVID-19-ով վարակված առաջին մարդն է, մի մարդ էլ վարակվել է Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացության ժամանակ:
«Մեր կառավարությունը շարունակում է լուրջ պայքար մղել կորոնավիրուսի դեմ: Ցավոք, Թուրքիայում վարակվածների թիվն այսօր հասել է 18-ի»,- հաղորդել է Ալթունը:
Ըստ պարբերականի գրանցված 18 վարակակիրներից 7-ը եվրոպական երկրներ կատարած ուղեւորություններից են վերադարձել, եւս 3-ը՝ ԱՄՆ-ից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 վիրուսի համավարակ հայտարարեց: Աշխարհում վարակվել է ավելի քան 153 հազար, մահացել 5.7 հազար մարդ: